Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Արմավիր հատվածի 30-րդ կմ-ում

20:00 / 12.07.2015

 Հուլիսի 12-ին, ժամը 19.51-ին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին «Օպել» մակնիշի ավոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից դաշտում, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-5 ավտոճանապարհի Երևան-Արմավիր հատվածի 30-րդ կմ-ում՝ Արշալուս գյուղի մոտ «Օպել» մակնիշի 34 MT 713 պ/հ (վարորդ ծնվ. Ժ.Գ. 1971թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեկելի հատվածից և հայտնվել հարակից դաշտում:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաից դուրս են բերել վարորդ Ժ.Գ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ ուղևոր Ն.Բ.-ն (ծնվ. 1973թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր տեղափոխվել են Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ժ.Գ.-ին առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ն.Բ.-ը ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

 

 

← Վերադառնալ ցուցակին