Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Մասիս քաղաքում

17:03 / 24.07.2015

Հուլիսի 24-ին, ժամը 16.57-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 9-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Կալիբրա» մակնիշի 03 US 984  (վարորդ՝ 1973թ. ծնված Ս. Կ.) և «ՎԱԶ 2106» մակնիշի 34 MP 187 պետհամարանիշերով (վարորդ՝ 1988թ. ծնված Ա. Պ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Օպել Կալիբրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս. Կ.-ը ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել, իսկ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.  Պ.-ը և ուղևոր՝ 1966թ. ծնված Խ. Պ.-ը հրաժարվել են հոսպիտալացումից:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի փականները:

 

 

← Վերադառնալ ցուցակին