Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

17:26 / 24.07.2015

Հուլիսի 24-ին, ժամը 17.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մինսկի փողոցի թիվ 16 շենքի մուտքերից մեկի վերելակը 1-ին և նկուղային հարկերի միջակայքում խափանվել է, ճոպանը պոկվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները վերելակից դուրս են բերել 1986թ. ծնված Ա.Շ.-ին:

 

 

← Վերադառնալ ցուցակին