Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սևան-Երևան ավտոճանապարհին

19:40 / 24.07.2015

Հուլիսի 24-ին, ժամը 19.32-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին` Լեռնանիստ գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 45-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶ 3110» մակնիշի 50 NT 101 պետհամարանիշով (վարորդ՝ 1985 թ. ծնված Ն. Բ.) ավտոմեքենան և «Դաֆ» մակնիշի K 955 RU 161 պետհամարանիշով (վարորդ՝ 1965 թ. ծնված Ա. Ու.) բեռնատարը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ն.Բ.-ը և ուղևորը (Գ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ն. Բ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ.-ինը՝ ծանր:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի փականը:

 

 

← Վերադառնալ ցուցակին