Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Հայանիստ գյուղի խաչմերուկում

18:07 / 24.07.2015

 Հուլիսի 24-ին, ժամը 18.03-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հայանիստ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մասիս-Հայանիստ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 25 US 950 պետհամարանիշի (վարորդ՝ 1995թ. ծնված Ա. Ա.) և «Օպել Աստրա» մակնիշի 34 PR 081 պետհամարանիշի (վարորդ՝ 1990թ. ծնված Ն. Մ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդներ Ա. Ա.-ը և Ն. Մ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի փականները:

← Վերադառնալ ցուցակին