Նորություններ

Պատահարներ

Լճում նկատվել է խեղդվող քաղաքացի

14:20 / 24.07.2015

Հուլիսի 24-ին, ժամը 14.13-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 2 հանրային լողափում հերթապահող ջրափրկարարները լճում նկատել են խեղդվող քաղաքացու:

Ջրափրկարարները լճից դուրս են բերել 1971 թ. ծնված  Հ. Թ.-ին և տեղափոխել թիվ 2 հանրային լողափի բուժկետ, որտեղ վերջինս  ստացել է համապատասխան բուժօգնություն:

 

 

← Վերադառնալ ցուցակին