Նորություններ

Պատահարներ

Խոշոր հրդեհ Մյասնիկյան պողոտայում

22:48 / 25.07.2015

Հուլիսի 25-ին, ժամը 21.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 32 հասցեում գտնվող «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ, ԱԻ արձագանքման խմբերը և չորս մարտական հաշվարկ:

Ժամը 22.19-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.26-ին, մարվել` 22.33-ին:

Այրվել է 2 հա խոտածածկ տարածք:

← Վերադառնալ ցուցակին