Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան թեքվել է դեպի ձորակը

23:21 / 25.07.2015

Հուլիսի 25-ին, ժամը 23.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 24/1 շենքի մոտակայքում «Դուբրովկա» տաքսի ծառայությանը պատկանող «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորակը (մոտ 1,5 մ), առկա է ընկնելու վտանգ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Փրկարարները Կ. Հ.-ին պատկանող «Նիսսան Տիանա» մակնիշի 34 OP 482 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

← Վերադառնալ ցուցակին