Նորություններ

Պատահարներ

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

07:54 / 14.08.2015

Օգոստոսի 13-14-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Մոլդովական փողոցում այրվել է 20 քմ, Կ.Դեմիրճյանի 50 քմ, Ռուբինյանց փողոցում` 100 քմ, Ֆանարջյան փողոցում՝ 1200, Միկոյան փողոցում` 100 քմ, Շիրազի փողոցում` 100 քմ, Շերամի փողոցում` 100 քմ, Տիչինայի փողոցում` 500 քմ, Արին Բերդի փողոցում՝ «Երևան ՋԷԿ»-ի մոտակայքում` 4 հա, Բագրատունյաց պողոտայում` 100 քմ, Դավիթաշեն 1-ին թաղամաում` 200 քմ, Հրազդանի կիրճում` 150 քմ խոտածածկ տարածք:

Կոտայքի մարզի Աբովյան քաղքում այրվել է` 860 քմ, Հրազդան քաղաքում՝ 4 հա, Նոր Գեղի գյուղում` 1 հա, Պտղնի գյուղի ամառանոցներին հարակից տարածքում` 1 հա, Առինջ գյուղում` 1600 քմ, Ձորաղբյուր գյուղում` 700 քմ,Ներքին Պտղնի-Գետամեջ ավտոճանապարհին 1 հա, Արարատի մարզի Արտաշատ քաղքում` 100 քմ, Արմվիրի մարզի Վաղարշապատ քաղաքում` 800 քմ, Էջմիածին-Արմավիր ավտոճանա-պարհին` 1000 քմ,Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում` 150 քմ, Փարպի գյուղում` 30 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 5000 քմ, Ախուրյանի քաղաքում` 6.5 հա և 5500 քմ, Սարալանջ գյուղուm՝ 5 հա, Տավուշի մարզի Իջևան քաղաքում` 2 հա, Խաշթարակ գյուղում` 3 հա, Ծաղկավան գյուղւոմ` 50 հա, Դեղձավան գյուղում` 800 քմ, Լոռու մարզի Ախթալա քաղաքում` 600 քմ, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին` 1000 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքում` մոտ 1 հա, Գորիս-Կապան ավտոճանապարհին` 3000 քմ, Կապան-Ագարակ ավտոճանապարհին` 10 հա, Սյունիք գյուղից դեպի Նորաշենիկ գյուղ տանող ավտոճանապարհին` 1 հա, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում` 4 հա, Գլաձոր գյուղում` 2000 քմ, Աղավնաձոր գյուղում՝ 200 քմ խոտածածկ տարածք:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին