Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Ծերենցի փողոցում

00:40 / 14.08.2015

Օգոստոսի 14-ին, ժամը 00.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ծերենց փողոցի թիվ 100 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է սյանը և ավտոճանապարհի երթևեկելի հատվածում շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մերսեդես Ս» մակնիշի 70 ՏՏ 077 պ/հ ավտոմեքենան բախվել է էլ.սյանը և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1976 թ. ծնված  Ա. Կ.-ը տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները էլ. սյունը մասնատելով հեռացրել են երթևեկելի հատվածից:

 

← Վերադառնալ ցուցակին