Նորություններ

Պատահարներ

Փլուզում Գյումրի քաղաքում

17:36 / 15.08.2015

Օգոստոսի 15-ին, ժամը 17.30-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հանեսօղլյան փողոցի թիվ 22 շենքում տեղի է ունեցել փլուզում:

Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է թիվ 22 շենքի (կառուցվել է 1910 թ., ունի 3-րդ կարգի վթարայնություն) տներից մեկի խոհանոցի հատվածից մոտ 25 քմ բետոնե կառուցատարր:

Դեպքի մասին տեղեկացվել է քաղաքապետարանի բնակ-կոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի գլխավոր մասնագետը և ՃԿԱԿ-ում քաղաքաշինության նախարարության պատասխանատուն:

← Վերադառնալ ցուցակին