Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին

22:35 / 21.08.2015

Օգոստոսի 21-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի նախկին ՃՈ-ի հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 43 կմ-ում բախվել են «ՎԱԶ-21012» մակնիշի 88 FD 898 պ/հ (վարորդի տվյալները անհայտ են) և «Միցուբիշի Իո» մակնիշի 34 CT 630 պ/հ (վարորդ` 1964 թ. ծնված Ա. Դ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ-21012» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1991թ. ծնված Գ. Օ.-ը, 1981թ. ծնված Ռ. Օ.-ը, 1969 թ. ծնված Գ. Օ.-ը

և «Միցուբիշի Իո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևոր` 1990 2. ծնված Գ. Ց.-ը դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Հրազդանի ԲԿ: Բժիշկները Ռ. Օ.-ի ռողջական վիճակը գնահատել են ծանր, Գ. Օ.-ի վիճակը՝ միջին ծանրության, իսկ Գ. Օ.-ի, Ա. Դ.-ի և Գ. Ց.-ի առողջական վիճակը` բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:

 

 

← Վերադառնալ ցուցակին