Նորություններ

Պատահարներ

Հրդեհ է բռնկվել

19:03 / 22.08.2015

Օգոստոսի 22-ին, ժամը 18.52-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի Շիրազի փողոցի տներից մեկին մոտակա հանդամասում այրվում է 1500 քմ խոտածածկ տարածք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.13-ին, մարվել՝ 19.37-ին:

Ա. Տ.-ին պատկանող հանդամասում այրվել է 1500 քմ խոտածածկույթ և փայտե սանհանգույց:

← Վերադառնալ ցուցակին