Նորություններ

Պատահարներ

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

07:00 / 28.09.2015

Սեպտեմբերի 27-28-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի «Էրեբունի» թանգարանի մոտակայքում այրվել է 1000 քմ խոտածածկույթ, Լվովյան փողոցի մոտակա ձորակում` 150 քմ, Ավան վարչական շրջանի Փլեյ Սիթի զվարճանքի կենտրոնի մոտակայքում` 2500 քմ, Մոլդովական փողոցում՝ թիվ 133 դպրոցի բակում` 200 քմ, Չեխովի փողոցում՝ «Միկա մարզադաշտի մոտակայքում` 100 քմ:

Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասում՝ «Բիելլա» մսամթերքի գործարանի մոտակայքում` 2000 քմ, Եղվարդ քաղաքի Դուզդոլակ կոչվող հատվածում՝ 1000 քմ, Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 6 հիմնական դպրոցի մոտակայքում` 800 քմ, Հրազդան քաղաքի Րաֆֆու փողոցի մոտակա հանդամասում` 2000 քմ, Տավուշի մարզի Բերդ քաղաքի Ծակ քար կոչվող հանդամասում` 33 հա, Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի մոտակա հանդամասում` 5 հա:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել և մարել են:

← Վերադառնալ ցուցակին