Նորություններ

Պատահարներ

Հայտնաբերվել է օձ

01:54 / 28.09.2015

Սեպտեմբերի 27-ին, ժամը 23.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի բակում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

← Վերադառնալ ցուցակին