Նորություններ

Պատահարներ

Վրաերթ Գայի պողոտայում

14:07 / 12.10.2015

Հոկտեմբերի 12-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայում` Գայի արձանի մոտակայքում, քաղաքացին վրաերթի է ենթարկվել, գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Chevrolet Aveo» մակնիշի 22 LO 064 պ/հ ավտոմեքենայի վարորդը (Վ. Մ., ծնվ. 1929 թ.) վրաերթի է ենթարկել 1953 թ. ծնված Յ. Ա.-ին:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը: Տուժածը հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:

 

← Վերադառնալ ցուցակին