Նորություններ

Պատահարներ

Օգնություն քաղաքացուն

16:40 / 13.10.2015

Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քաջազնունի փողոցի թիվ 9 շենքի 1-ին մուտքի վերելակում երեխա է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են վերելակի դուռը. 2006 թ. ծնված Ա. Գ.-ը դուրս է բերվել արգելափակումից: 
 

***

Հոկտեմբերի 13-ին, ժամը 14.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 86 շենքի բնակարաններից մեկի ծանրաքաշ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իջեցնելու և 3-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 1940թ. ծնված Ռ. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: 

← Վերադառնալ ցուցակին