Նորություններ

Պատահարներ

Ինքնասպանության փորձ

17:10 / 13.10.2015

Հոկտեմբերի 13-ին, ժամը 15.44-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անձնական մեքենայով մոտենում է Կիևյան կամրջին, որպեսզի ինքնասպանություն գործի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ՕԽ-ն:

Տեղազննման արդյունքում կասակածելի պահվածքով քաղաքացի չի հայտնաբերվել:

Տեղում պարզվել է, որ 1982թ. ծնված Ա. Հ.-ն, ով ըստ բարեկամների ցանկանում է ինքնասպանություն գործել, տվյալ պահին գտնվում է Շահումյանի գերեզմանատանը:

Ժամը 16.59-ին Շահումյանի գերեզմանատնից աջրից թունավորումով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 1982թ. ծնված Ա. Հ.-ն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
 

← Վերադառնալ ցուցակին