Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Դավիթ Անհաղթ փողոցում

21:19 / 13.10.2015

Հոկտեմբերի 13-ին, ժամը 20.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում իրար են բախվել «Վազ 2121 Նիվա» և «Տոյոտա Լանդ Կռուզեր»  մակնիշի ավտոմեքենաները. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Տոյոտա Լանդ Կռուզեր» մակնիշի 23 OO 774 (վարորդ` Գ. Ղ.) և «Վազ 2121» մակնիշի 05 SU 045 (վարորդ` Դ. Բ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, այնուհետև բախվել խաչմերուկին գտնվող սյանը, ինչից սյունը ընկել է անցորդներ` 1997 թ. ծնված Մ. Թ.-ի և 1978 թ. ծնված Հ. Ա.-ի վրա:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ:

Բժիշկները Մ. Թ.-ի առողջական վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, իսկ Հ. Ա.-ինը՝ միջին ծանրության:



 

← Վերադառնալ ցուցակին