Նորություններ

Պատահարներ

Բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է

20:26 / 13.10.2015

Հոկտեմբերի 13-ին, ժամը 20.07-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապահից և կողաշրջվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Գետափ 35-րդ կմ–ին «Զիլ» մակնիշի 07 SU 164 պետհամարանիշով (վարորդ՝ Ս. Պ.) բեռնատար ավտոմեքենան (կարտոֆիլ բեռնած) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Հրշեջ-փրկարարները բեռնատարը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի hատված:
 

← Վերադառնալ ցուցակին