Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Տավուշի մարզում

19:42 / 14.10.2015

Հոկտեմբերի 14-ին, ժամը 19.35-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Կոթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Նոյեմբերյանի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Զիլ-131» մակնիշի ջրատար ավտոմեքենան (2.7տոննա) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 30 մ):

Ավտոմեքենայի վարորդը՝ 1965 թ. ծնված  Բ. Ս.-ը, տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ 1967 թ. ծնված Ա. Ա.-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Նոյեմբերյան քաղաքի ԲԿ: 

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

← Վերադառնալ ցուցակին