Նորություններ

Պատահարներ

ՀՀ ՏԿԱԻՆ ՄԵՎԱՆԾ-ը տեղեկացնում է

22:52 / 14.10.2015

Հոկտեմբերի 14-ին, ժամը 20.50-ից մինչև 22.45-ը Արմավիրի մարզի Վանանդ, Բագարան, Կողբավան, Երվանդաշատ, Արտամետ, Շենիկ, Արևադաշտ, Հացիկ, Արաքս, Բամբակաշատ, Լեռնագոգ, Այգեշատ, Արմավիր, Ալաշկերտ, Մրգաշատ համայնքների տարածքներում տեղակայված 35 հակակարկտային կայաններից ներգործության է ենթարկվել երկրորդ կատեգորիայի կարկտավտանգավոր մեկ ամպ, կատարվել է 7251 կրակոց:

Պաշտպանվող և չպաշտպանվող տարածքներում կարկտահարման դեպքեր տեղի չեն ունեցել:

***

Ժամը 17.54-ից մինչև 18.34-ը Արագածոտնի մարզի Կարբի, Օհանավան, Արտաշավան, Սաղմոսավան համայնքների տարածքներում տեղակայված 14 հակակարկտային կայաններից ներգործության է ենթարկվել առաջին կատեգորիայի կարկտավտանգավոր մեկ ամպ, կատարվել է 3292 կրակոց:

Պաշտպանվող և չպաշտպանվող տարածքներում կարկտահարման դեպքեր տեղի չեն ունեցել:

***

Ժամը 16.35-ից մինչև 16.41-ը Շիրակի մարզի Մեղրաշատ համայնքի տարածքում տեղակայված 2 հակակարկտային կայաններից ներգործության է ենթարկվել առաջին կատեգորիայի կարկտավտանգավոր մեկ ամպ, կատարվել է 100 կրակոց:

Պաշտպանվող և չպաշտպանվող տարածքներում կարկտահարման դեպքեր տեղի չեն ունեցել:

***
Ժամը 13.05-ից մինչև 13.30-ը Արագածոտնի մարզի Ուջան, Ձորափ համայնքների տարածքներում տեղակայված 7 հակակարկտային կայաններից ներգործության է ենթարկվել առաջին կատեգորիայի կարկտավտանգավոր մեկ ամպ, կատարվել է 797 կրակոց:

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին