Նորություններ

Պատահարներ

Բնակարանում հրդեհ է բռնկվել

14:12 / 15.10.2015

Հոկտեմբերի 15-ին, ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 11 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում. ներսում հաշմանդամ քաղաքացի կա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է որ հրդեհը բռնկվել է թիվ 61 շենքի 5-րդ բնակարանում, սեփականատեր` 1936 թ. ծնված Ռ. Գ.-ը, գտնվում է ներսում: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.19-ին, մարվել՝ 14.21-ին: Այրվել են կենցաղային իրեր (մոտ 1 քմ) և ներքնակ:

Ռ. Գ.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի առաջացել:

 

← Վերադառնալ ցուցակին