Նորություններ

Պատահարներ

Վրաերթ Նորաշեն թաղամասի և Աշտարակի խճուղու խաչմերուկում

14:25 / 15.10.2015

Հոկտեմբերի 15-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորաշեն թաղամասի և Աշտարակի խճուղու խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, քաղաքացին գտնվում է անգիտակից վիճակում. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԶԻԼ» մակնիշի 34 UV 205 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան վարորդը (վարորդ Գ. Ս., ծնվ. 1975 թ.) վրաերթի է ենթարկել 1965 թ. ծնված Հ. Խ.-ին և 1969 թ. ծնված Կ. Կ.-ը:

Հ. Խ.-ը տեղում մահացել է, իսկ Կ. Կ.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ անցնելով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել: 

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:


 

← Վերադառնալ ցուցակին