Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Ճամբարակ քաղաքում (լրացված)

09:36 / 15.10.2015

Հոկտեմբերի 15-ին Սարալանջի փողոցում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով թիվ 47 տան տանիքում հայտնված ավտոմեքենան տանիքից իջեցնելու համար կրկին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ տանիքից իջեցրել են Մ. Գա.-ին պատկանող «ԳԱԶ-66» մակնիշի (առանց պետհամարանիշի) ավտոմեքենան:
 

***

Հոկտեմբերի 14-ին, ժամը 21.50-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 47 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սարալանջի փողոցի թիվ 50 տան բակում կայանված Մ. Գ.-ի «ԳԱԶ 66» մակնիշի (առանց պետհամարանիշի) ավտոմեքենան, դեռևս չբացահայտված հանգամանքներում, տեղաշարժվել է, անցնելով մոտ 200 մետր կոտրել է Ս. Վ.-ին պատկանող թիվ 47 տան բակում գտնվող ծառը և առջևի հատվածով հայտնվել տան տանիքին. ավտոմեքենան տանիքից իջեցնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Հրշեջ-փրկարարները սահմանազատել են վտանգավոր տարածքը. տան բնակիչը ժամանակավորապես վերաբնակեցվել է:

Եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, աշխատանքները դադարեցվել են. կշարունակվեն ս.թ հոկտեմբերի 15-ի առավոտյան: 



 

← Վերադառնալ ցուցակին