Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Լոռու մարզում (լրացված)

06:54 / 15.10.2015

Հոկտեմբերի 15-ին, ժամը 06.50-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Կուրթան գյողի «Ջաղացներ» կոչվող թաղամասում այրվում է բնակելի տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Կուրթան գյուղի «Ջաղացներ» կոչվող թաղամասի Ս. Գ.-ին պատկանող բնակելի տանը: Ներսում հայտնաբերվել է 1930 թ. ծնված Ս. Գ.-ի դին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.45-ին, մարվել` 13.25-ին:

Ամբողջությամբ այրվել է Ս. Գ.-ին պատկանող բնակելի մեկ հարկանի տունը (8,5 x15 մ):
 

← Վերադառնալ ցուցակին