Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Մրգավան գյուղում

00:23 / 25.10.2015

Հոկտեմբերի 25-ին, ժամը 00.17-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մրգավան գյուղում՝ «Մոլորակ» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայից ծուխ է նկատվում:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Mercedes-Benz E330» մակնիշի 82 TU 888 պետհամարանիշի (վարորդ Վ. Կ., 1982 թ. ծնված), «Mercedes-Benz ML» մակնիշի 87 FQ 007պետհամարանիշի (վարորդ Ա. Խ., 1989 թ. ծնված) և «Mercedes-Benz C» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Mercedes-Benz C» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` Գ. և Ա. Մ.-ները հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:

← Վերադառնալ ցուցակին