Նորություններ

Պատահարներ

Կողաշրջվել է ավտոմեքենա

09:55 / 25.10.2015

Հոկտեմբերի 25-ին, ժամը 09.28-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նաիրի և Աբեղյան փողոցների խաչմերուկում ավազ բեռնաթափելիս «Զիլ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածում. տուժածներ չկան. ավտոմեքենայի դիրքը ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ուղղել են «Զիլ» մակնիշի 18 LS 393 պետհամարնիշով (վարորդ՝ 1976 թ. ծնված Ա. Ն.) ավտոմեքենայի դիրքը:
 

← Վերադառնալ ցուցակին