Նորություններ

Պատահարներ

Օգնության են հասել փրկարարները

03:57 / 25.10.2015

Հոկտեմբերի 25-ին, ժամը 03.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 7/1 շենքի ջրի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով  ջրալցվում է շենքի բնակարաններից մեկը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները շենքի մոտակայքում գտնվող դիտահորից դադարեցրել են ջրի հոսքը:
 

***

Հոկտեմբերի 25-ին, ժամը 02.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ամիրյան փողոցի թիվ 15 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկի սանհանգույցի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով ջրալցվում են ներքևի հարկի բնակարանները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները շենքի մուտքից դադարեցրել են ջրի հոսքը:

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 23.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆրունզե փողոցի թիվ 10 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

 

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 22.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում քաղաքացու ոտքն արգելափակվել է թակարդում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացու ոտքն արգելափակվել է ցանկապատի ճաղավանդակում:

Հրշեջ-փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

 

***

Հոկտեմբերի 24-ին, ժամը 10.21-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի ԹԱլին քաղաքի Գորկի փողոցի տներից մեկի բակում ծառի վրա քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բնակչին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:

 

 

← Վերադառնալ ցուցակին