Նորություններ

Պատահարներ

Փրկարարները բացել են փակ դուռը

21:10 / 14.11.2015

Նոյեմբերի 14-ին, ժամը 20.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեփսիուսի 6-րդ փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ընկել և կոտրել է ոտքը, ինքնուրույն չի կարողանում բացել դուռը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարները բացել են բնակարանի դուռը. ներսում 1930 թ. ծնված Ռ. Հ.-ը  գտնվել է վատառողջ վիճակում, ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասախան օգնություն: 

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 19.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 133 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են բնակարանում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 19.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի  Ուլնեցի փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկի բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
 

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 18.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նիկողայոս Տիգրանյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 15.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Միքայելյան փողոցի թիվ 70 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բանալին մնացել է տանը, ներսում 5 ամսական երեխան քնած է. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. ներսում Կ. Ն.-ը (2015 թ. ծնվ.) քնած է եղել: 
 

***

Նոյեմբերի 14-ին, ժամը 13.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի բանալին ներսում մնալու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:
 

***

Նոյեմբերիր 14-ին, ժամը 10.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ. Գալշոյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բանալին կորել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը:

← Վերադառնալ ցուցակին