Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին

14:22 / 14.11.2015

Նոյեմբերի 14-ին, ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում «ՎԱԶ 2107» մակնիշի T216AB123 պետհամարանիշի (վարորդ` Ս. Ա., ծնվ. 1963 թ.) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել Սևանա լիճը:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Ս. Ա.-ին և ուղևոր` 1985 թ. ծնված Ա. Հ.-ին, ովքեր հոսպիտալացվել են Սեվանի բժշկական կենտրոն:

Բժիշկները Ս. Ա.-ի վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Հ.-ինը՝ միջին ծանրության:

← Վերադառնալ ցուցակին