Նորություններ

Պատահարներ

Հրդեհ թոնրատանը

20:05 / 14.11.2015

Նոյեմբերի 14-ին, ժամը 19.58-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ պահածոների արտադրամասի մոտակայքում, այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բոչոլյան փողոցի Ո. Ն.-ին պատկանող տան թոնրատանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.25-ին, մարվել՝ ժամը 20.37-ին:

Այրվել են թոնրատանը կուտակված 5 հակ անասնակեր, 5 կապ խաղողի վազեր և ջերմահարվել՝ թոնրատան փայտյա կառուցատարրերը (մոտ 10քմ): 

← Վերադառնալ ցուցակին