Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

15:53 / 14.11.2015

Նոյեմբերի 14-ին, ժամը 15.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քոչարյան փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 5-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 1930 թ. ծնված Է. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: 

***

նոյեմբերի 14-ին, ժամը 15.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի վատառողջ և ծանրաքաշ բնակիչը անկողնուց ընկել է, բարձրացնելու և անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 1937 թ. ծնված Ն. Գ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին