Նորություններ

Պատահարներ

Հրդեհ տան տանիքում

04:06 / 01.12.2015

Դեկտեմբերի 1-ին, ժամը 04.02-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում` գյուղապետարանի մոտակայքում, այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Սուրեն Վիրապյան փողոցի տներից մեկի տանիքը (սեփականատեր Ն. Բ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.14-ին, մարվել՝ ժամը 05.47-ին:

Այրվել է տան տանիքն ամբողջությամբ (150 քմ) և տանիքում կուտակված վառելափայտ (20 քմ):

← Վերադառնալ ցուցակին