Նորություններ

Պատահարներ

Օգնության են հասել փրկարարները

19:51 / 01.12.2015

Դեկտեմբերի 1-ին, ժամը 19.42-ին տեղեկություն է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարին՝ ոլորանների մոտ, «Ֆորդ» մակնիշի 19 UO 994 պետհամարանիշով ավտոմեքենան չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել Վարդենիսի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում (35-րդ կմ) Ռ. Պ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 16.13-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Շիրազի փողոցի տներից մեկի վատառողջ բնակիչն ընկել է, չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել տան դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են տան դուռը. 1936 թ. ծնված Լ. Հ.-ին շտապօգնության աշխատակիցերը ցուցաբերել են համապատասխան օգնություն: Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

***

Դեկտեմբերի 1-ին, ժամը 10.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 185 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները 1951 թ. ծնված Ն. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
 

← Վերադառնալ ցուցակին