Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սպիտակ քաղաքում

19:21 / 09.12.2015

Դեկտեմբերի 9-ին, ժամը 19.14-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ երկաթուղային գծանցի մոտակայքում «ԴԱՖ» մակնիշի KB888KB պետհամարանիշով (վարորդ՝ Կ. Փ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը. վերջինս ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: 

← Վերադառնալ ցուցակին