Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Գյումրի-Երևան ավտոճանապարհին

15:23 / 09.12.2015

Դեկտեմբերի 9-ին, ժամը 15.12-ին տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 45-50-րդ կմ-ին՝ Մարալիկ քաղաքի «Ռուբլյովկա» ռեստորանային համալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՈւԱԶ» մակնիշի 700 SO 17 և «Օպել» մակնիշի 98 ZO 098 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 1966 թ. Վ. Հ.-ը, Մարալիկի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և անջատել գազի բալոնի փականը:

 

← Վերադառնալ ցուցակին