Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Ալավերդի քաղաքում

19:26 / 09.12.2015

Դեկտեմբերի 9-ին, ժամը 19.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի թիվ 3/1 շենքի նկուղային հարկում փայտ է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ա. Բ.-ին պատկանող նկուղային հարկում այրվում են տնտեսական իրեր (մոտ 60 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.47-ին, մարվել՝ 19.57-ին:

← Վերադառնալ ցուցակին