Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Մասիս գյուղում

12:08 / 09.12.2015

Դեկտեմբերի 9-ին, ժամը 12.02-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս գյուղի գյուղապետարանի մոտակայքում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սևակի փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.20-ին, մարվել` 12.32-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (1 քմ) և ներսում կուտակված տնտեսական աղբ (1 քմ):

← Վերադառնալ ցուցակին