Նորություններ

Պատահարներ

Փլուզման վտանգ Տիգրան Մեծի պողոտայում

09:39 / 09.12.2015

Դեկտեմբերի 9-ին, ժամը 09.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի տներից մեկին հարակից տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով տան հիմքը թուլացել է, և ծեփամածիկը թափվում է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:

Պարզվել է, որ տունը 1928 թ.-ին կառուցված բաղդատե առաստաղով և պատերով շինություն (100 քմ) է, ննջասենյակում առկա են 0.5 սմ լայնությամբ ճաքեր և պոկված ծեփեր (1 քմ):

Դեպքի մասին տեղեկացվել է քաղաքաշինության նախարարության պատասխանատուն:

← Վերադառնալ ցուցակին