Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Իջևան քաղաքում

20:41 / 10.12.2015

Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.28-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցի թիվ 13 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «KIA sorento» մակնիշի 50AV700 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից (մոտ 70 մ) և հայտնվել Խ.Շ.-ի այգում, ինչի հետևանքով ուղևոր` 1947թ. ծնված Ս.Բ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդ` 1951թ. ծնված Վ.Ա.-ն և ուղևոր` 1981թ. ծնված Բ.է.-ն տեղափոխվել են Իջևանի ԲԿ:

Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար: 

← Վերադառնալ ցուցակին