Նորություններ

Պատահարներ

Հրդեհ տան տանիքում

02:35 / 10.12.2015

Դեկտեմբերի 10-ին, ժամը 02.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.58-ին, մարվել՝ 05.02-ին: Ամբողջությամբ այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (48 քմ) և պաշգամբը (24 քմ):

← Վերադառնալ ցուցակին