Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ

07:48 / 10.12.2015

Դեկտեմբերի 9-ին, ժամը 23.07-ին տեղեկություն է ստացվել, որ Բերդ-Այգեպար ավտոճանապարհի մոտակայքում ավտոմեքենան անտեսանելիության պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հետադարձ կապով պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը մոլորվել է:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ: Ժամը 07.44-ին հրշեջ-փրկարարներն Այգեպար-Վերին Կարմիր Աղբյուր ավտոճանապարհի մոտակայքում հայտանբերել են ցեխակույտում արգելափակված «Օպել Աստրա» մակնիշի 34 DP 656 պետհամարանիշով ավտոմեքենան և վարորդ՝ 1995 թ. ծնված Հ. Ն.-ին:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

← Վերադառնալ ցուցակին