Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

14:10 / 10.12.2015

Դեկտեմբերի 10-ին, ժամը 16.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մասնաշենքերից մեկից` Կողբացի փողոցի կողմից առկա է քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ քարաթափվել է ԼՂՀ-ի առողջապահության նախարարությանը պատկանող չշահագործվող շինության 3-րդ հարկի պատշգամբից:

Փրկարարներն ապամոնտաժել են թուլացած քարերը (մոտ 2 գմ):
 

***

Դեկտեմբերի 10-ին, ժամը 13.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող «Ազգային պատկերասրահի» շենքի տանիքից սառցե լեզվակներ են կախված, առկա է նրանց ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՓՋ-ի ավտոսանդուղքը և ՃԿԱԿ ԱԻ ԱԽ-ն:

Հրշեջ-փրկարարները հեռացրել են տանիքային հատվածի սառցալեզվակները (մոտ 80 գմ): 

***

Դեկտեմբերի 10-ին, ժամը 10.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թավրիզյան փողոցի թիվ 31 տան արտաքին պատին ամրացված խողովակը պոկվել և կախվել է. ապամոնտաժելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Փրկարարներն ապամոնտաժել են տան պատի խողովակը:

← Վերադառնալ ցուցակին