Նորություններ

Պատահարներ

Հրդեհ Նորագյուղ թաղամասում

04:22 / 11.12.2015

Դեկտեմբերի 10-ին, ժամը 04.12-ին ահազանգ է ստացվել, որ Նորագյուղ թաղամասում` երաժշտական գիշերօթիկ դպրոցի մոտակայքում, այրվում է 2 ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.52-ին, մարվել` 05.05-ին:

Թիվ 11 տան բակում ամբողջությամբ այրվել է «Audi A6» մակնիշի 34 FN 536 պետհամարանիշի (վարորդ՝ Լ. Տ.) ավտոմեքենան, հարևանությամբ կայանած (թիվ 10 բակում) «Opel Vectra» մակնիշի 29 LU 351 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Կ.) ավտոմեքենան՝ մասամբ, և գազի երկու հաշվիչ:

 

← Վերադառնալ ցուցակին