Նորություններ

Պատահարներ

Հրդեհ հացատան տանիքում

06:00 / 23.12.2015

Դեկտեմբերի 23-ին, ժամը 05.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 21-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 1 տան տանիքում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Լ.Դ.-ին պատկանող տանը կից այրվում է հացատան տանիքը (մոտ 20 քմ) ամբողջությամբ ներսում կուտակված վառելափայտը մասամբ (մոտ 20 քմ հատվածում):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.10-ին, մարվել՝ 06.40-ին:

 

 

← Վերադառնալ ցուցակին