Նորություններ

Պատահարներ

Այրվում է տնակ

00:43 / 23.12.2015

Դեկտեմբերի 23-ին, ժամը 00.15-ին հաղորդագրություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Կենտրոնական ավտոկայանին հարակից այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցի թիվ 1 հասցեի հարակից վագոն-տնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.35-ին, մարվել՝ 01.10-ին:

Այրվել է Զ. Ղ.-ին պատկանող վագոն-տնակը՝ գույքով:

 

← Վերադառնալ ցուցակին