Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Ավետիսյան փողոցում

00:40 / 23.12.2015

Դեկտեմբերի 23-ին, ժամը 00.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Ավետիսյան փողոցի թիվ 47 տան մոտակայքում բախվել են «ԳԱԶ-3110» և «Աուդի» մակնիշի ավտոմեքենաները, տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Աուդի» մակնիշի 24ՏՏ240 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է «ԳԱԶ 3110» մակնիշի 064ՕՕ01 պետհամարանիշով կայանված ավտոմեքենային, որն էլ բախվել է «Mersedes ML» մակնիշի 34SR828 պետհամարանիշով կայանված ավտոմեքենային (վարորդների ինքնությունը չի հաջողվել պարզել):

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել են «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենայի վառելիքի արտահոսքը և կատարել են վառելիքային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ:

Դեպքի վայրում զոհեր և տուժածներ չեն հայտնաբերվել:
 

← Վերադառնալ ցուցակին