Նորություններ

Պատահարներ

Հրդեհ տան նկուղում

01:00 / 23.12.2015

Դեկտեմբերի 23-ին, ժամը 00.23-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 7 տան նկուղում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշիսյան փողոցի 2-րդ նրբանցքի Վ. Հ.-ի թիվ 7 տան նկուղում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.45-ին, մարվել` 00.58-ին:

Այրվել են կենցաղային իրեր (մոտ 6 քմ տարածքում):
 

← Վերադառնալ ցուցակին