Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենան բախվել է էլ.սյանը

03:00 / 23.12.2015

Դեկտեմբերի 23-ին, ժամը 02.38-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Բաղրամյան փողոցում` №1 սուպերմարկետի մոտակայքում, Նիսսան Մարչ մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ.սյանը, առկա է էլ.սյան ավտոմեքենայի վրա ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Նիսսան Մարչ մակնիշի 45RR666 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Դ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել է էլ. սյանը. տուժածներ չկան, առկա է էլ. սյան ընկնելու վտանգ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը, մինչ էլ. ցանցի աշխատակիցների ժամանելը:

Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են էլ. սյունը և տեղափոխել անվտանգ տարածք:

 

← Վերադառնալ ցուցակին